Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Համայնքները խոշորացնելու իշխանության քաղաքական նպատակահարմարության մոդելը. hetq.am

Համայնքները խոշորացնելու իշխանության քաղաքական նպատակահարմարության մոդելը. hetq.am

0

Կառավարությունը քննարկման է ներկայացրել համայնքների խոշորացման նոր նախագիծը, ըստ որի՝ 186 համայնքների միավորումից ձևավորվելու է 11 համայնք: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) այս նախագծով որոշ համայնքներ երկրորդ անգամ են խոշորացվելու, այն դեպքում, երբ հանրապետությունում 2015թ.-ից սկսված համայնքները խոշորացնելու փուլային գործընթացն ավարտին չի հասցվել: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Փաստերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համայնքների միավորման այս նախագիծը կազմել է՝ շրջանցելով համայնքների միավորման հայեցակարգային մոտեցումները և սահմանված բոլոր չափորոշիչները, իսկ միավորելու մոդելներից ընտրել է սեփականը՝ քաղաքական նպատակահարմարության մոդելը:

ՏԿԵ նախարարությունը խոշորացված համայնքը կրկնակի խոշորացնելու որևէ փաստարկ չի ներկայացրել: Չի հիմնավորել, թե ինչու է որոշվել 2015թ.-ին խոշորացված Լոռու մարզի Թումանյան համայնքի հետ նոր գյուղեր միավորել, 2017թ.-ին փնջային մոդելով խոշորացված Կոտայքի մարզի Ակունք, Եղվարդ, Մեղրաձոր և այլ համայնքները մեկ անգամ ևս միավորել նոր ձևավորվող համայնքների հետ: Նախորդ իշխանությունը խիստ քննադատվել էր համայնքները խառը մոդելներով կամ ըստ նպատակահարմարության միավորելու համար: Նախորդների կիրառած անընդունելի մոտեցումները և սխալների կրկնությունը թույլ չտալու համար, երկու տարի առաջ հարկ համարեցինք դրանք առանձին հրապարակումով ներկայացնել իշխանության եկած նոր քաղաքական ուժին: Սակայն, նրանց կազմած այս նախագիծը շատ ավելի վատ երևույթներ ի հայտ բերեց, քան համայնքների խոշորացման հայեցակարգային դրույթները խախտելու նախկինում մեզ հայտնի բոլոր դեպքերը:

Ասվածը դիտարկենք Կոտայքի մարզում երեք նոր ձևավորվելիք համայնքների օրինակով՝ Ծաղկաձոր, Նաիրի և Աբովյան: Ձևավորվելու են տարածքային առումով և բնակչության թվաքանակով խիստ անհամաչափ համայնքներ, որի նպատակն, անշուշտ, տեղական ինքնակառավարումը բարեփոխելը չէ: Ընդհակառակը, անհամաչափությունը խոչընդոտելու է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացմանը՝ կրթական, սոցիալական, առողջապահական ծառայությունները համայնքային կառավարմանը հանձնելուն, որի համար առաջ մղվեց խոշորացման գաղափարը:

Այսպես. Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Մեղրաձոր համայնքները միավորվելու են մեկ համայնքում, ինչպես նախագծում է ներկայացվում՝ միավորվում է 2 համայնք: Այնինչ, Մեղրաձոր համայնքը խոշորացվել է 2017-ին՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Փյունիկ, Հանքավան գյուղերի միավորումով, որի արդյունքում ձևավորված համայնքն ունի 5704 բնակիչ: Այժմ Ծաղկաձոր զբոսաշրջային կենտրոնը իր 1489 բնակիչներով միավորվելու է Մեղրաձորի հետ և դառնա համայնքային կենտրոն: Այս միավորման արդյունքում ձևավորվող նոր համայնքը կունենա 7193 բնակիչ, իսկ մակերեսը կկազմի 384 քառ.կմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել