Գլխավոր Մարզեր Էներգետիկայի ոլորտում որ մարզերն են ամենաշատ խախտումները թույլ տվել

Էներգետիկայի ոլորտում որ մարզերն են ամենաշատ խախտումները թույլ տվել

0

ՔՏՀԱ տեսչական մարմինը հրապարակել է էներգետիկայի եւ էներգասպառման բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները:

էներգետիկայի եւ էներգասպառման բնագավառում Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր կատարել ստուգումներ տնտեսավարող սուբյեկտների 277 օբյեկտներում: Սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով (կորոնավիրուսի համավարակ, պատերազմ)՝ ստուգումները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով կասեցվել են։ Այդպիսով՝ 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 102-ը (նախատեսված ընդհանուր քանակի 36.82%-ը), ի թիվս արվածի՝ իրականացվել է 5 վերստուգում։

Տեսչական մարմինը ստուգումների արդյունքում արձանագրել է 974 խախտում, որոնք, ըստ մարզերի, ունեն հետեւյալ բաշխվածությունը․ 16-ական Երեւանում եւ Կոտայքի մարզում, 13-ը՝ Սյունիքի մարզում, 11-ը՝ Շիրակի մարզում, 10-ական՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում, 9-ը՝ Արագածոտնում, 7-ական՝ Լոռու եւ Տավուշի, 5-ը՝ Վայոց ձորի մարզում, 3-ն էլ՝ Գեղարքունիքում։

Ստուգումները կատարվել են հետեւյալ ոլորտներում՝

110 կվտ եւ բարձր լարման էլեկտրակայանքի՝ ենթակայանքի՝ բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգման,

110 կվտ եւ բարձր լարման էլեկտրակայանքի՝ էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգման, գազի համակարգի՝ գազափոխադրման բարձր ճնշման,

գազի համակարգի՝ գազաբաշխման եւ գազասպառման միջին եւ բարձր ճնշման էլետրակայանքի, տնտեսվարող սուբյեկտի կամ դրա մասնաճյուղերի տեխնիկական ստուգման ոլորտներում։

Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 95 օբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 434 խախտում։ Դա բացահայտված բոլոր 974 խախտումների 44,5%-ն է։

Հիմնական խախտումները վերաբերել են կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 43-ական դեպք, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաեւ եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 41 դեպք, գազի տնտեսության շահագործման, սպասարկման եւ վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 30 դեպք, գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 25 դեպք:

Մեկնաբանել