Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Շենիկ գյուղի բնակչի մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Շենիկ գյուղի բնակչի մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

0

Փետրվարի 8-ին Թալինի բաժնի համայնքային ոստիկանները Թալին-Արտենի խաչմերուկի կանգառի հետնամասից բերման են ենթարկել երկու տղամարդու` առանց համարանիշերի «Օպելով» հանդերձ: Կասկածանքը` թմրանյութ ապօրինի պահելն ու օգտագործելը:

Երկուսն էլ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ են՝ 27 եւ 38 տարեկան: Զննության ժամանակ 38-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է հինգ ու կես գրամ քաշով մարիխուանայի նմանվող մանրացված զանգված եւ հայտնել, որ այն թմրամիջոց է:

Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

 

Մեկնաբանել