Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքի մարզպետը Գառնի եւ Գողթ համայնքներում հետեւել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Կոտայքի մարզպետը Գառնի եւ Գողթ համայնքներում հետեւել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

0

Հերթական աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է մարզի Գառնի եւ Գողթ համայնքներում:

Այցի առաջին կանգառը Գառնիում էր, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շին.հրապարակներում, ծանոթացել ծրագրերի ընթացքին:

 Համայնքի երաժշտական դպրոցի տարածքը սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ վերակառուցվում է: Գառնիում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով բարեկարգվում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը:

Ծանոթանալով կատարված աշխատանքների ծավալներին՝ մարզպետը հորդորել է բոլոր ծրագրերն իրականացնել բարեխղճորեն եւ սահմանված նորմերին, չափորոշիչներին ու ժամկետներին համապատասխան՝ բացառելով անորակ որեւէ աշխատանք:

 Մեսրոպ Մեսրոպյանը այցելել է նաեւ Գառնի համայնքից «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որը հիմնանորոգվում է Կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման այս ծրագրով հուշարձանի տարածքում իրականացվում է նաեւ գիշերային լուսավորության անցկացում եւ նստարանների տեղադրում:

Գողթ համայնքում էլ մարզպետը ծանոթացել է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման աշխատանքներին:

Այստեղ եւս մարզպետն ընդգծել է որակյալ եւ անհրաժեշտ նորմերին համապատասխան աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Գողթ կատարած այցի շրջանակներում Մեսրոպ Մեսրոպյանը եղել է նաեւ «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Ընկերությունը զբաղվում է ֆրանսիական եւ հոլանդական վարդերի ջերմոցային արտադրությամբ. 22 հա ջերմոցային տարածքին կից ընկերությունը կառուցում է նոր ջերմոց՝ 16 հա: Ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի ներկայացմամբ՝ ջերմոցում 300 աշխատակից ունեն, նորի գործարկումով նախատեսում են բացել եւս 300 աշխատատեղ։ Նոր ջերմոցը կբացվի արդեն սեպտեմբերին:

Մեկնաբանել