Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Ռուսաց լեզվի կենտրոն Ջերմուկում

Ռուսաց լեզվի կենտրոն Ջերմուկում

0

Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի հովանավորությամբ, Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում փետրվարի 12-ին բացվեց Ռուսաց լեզվի կենտրոն (դասարան)։
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Վայոց ձորի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ՝ Արփիար Ղազարյանը եւ մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը։

 Կողմերի ներկայացուցիչները՝ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Ացամազ Բիչենովը, կենտրոնի ծրագրերի համակարգող Անդրանիկ Արզումանյանն ու Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը քննարկել են հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Վայոց ձորի մարզպետարանը կարեւորում է մարզում Ռուսաց լեզվի կենտրոնի առկայությունը, որպես մեծ հնարավորություն՝ դպրոցի սաների եւ մարզի երիտասարդների համար ռուսաց լեզվի, ռուս ժողովրդի պատմության եւ մշակույթի մասին իրենց գիտելիքների բարելավման գործում եւ համոզված է, որ ստեղծված հնարավորությամբ մարզը կարող է  մաս կազմել երկու երկրների կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:

Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանը։

 

Մեկնաբանել