Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Բանակ մեկնեցին հրազդանցի երիտասարդները

Բանակ մեկնեցին հրազդանցի երիտասարդները

0

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան քաղաքային համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանն երեկ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի բակից պարտադիր զինվորական ծառայության են ճանապարհել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկներին:

Մարզպետն ու քաղաքապետը տղաներին մաղթել են անփորձանք ու խաղաղ ծառայություն:

Նորակոչիկներին իր օրհնությունն է ուղղել Հրազդանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Համազասպ Գրիգորյանը եւ նրանց նվիրել խորհրդանշական գրքեր:

Խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին:

Մեկնաբանել