Գլխավոր Ահազանգ Ուշադրություն. սպասվում են առատ տեղումներ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Ուշադրություն. սպասվում են առատ տեղումներ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով

0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված  փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում    ժամանակ առ ժամանակ  սպասվում է ձյուն։
Փետրվարի   22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի  7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի  20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Մեկնաբանել