Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 22.30-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանի ցանցը պոկել եւ մտել է նշված տուն։ Փող ու ոսկի պահանջելով՝ սպառնացել է 81-ամյա տանտիրոջը, ապա կտրող-ծակող գործիքով վնասել նրա ազդրն ու ականջները։ 120.000 դրամ եւ բջջային հեռախոս ստանալուց հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
«Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Քաղաքացիներին հորդորում ենք՝ արարքը կատարած անձի ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ոստիկանություն։
Տեղեկություններ տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Համագործակցության ցանկացած դրսեւորում կխրախուսվի»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրուեւթյան մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: