Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը: Այս անգամ Հայոց բանակ ճանապարհվեցին Սեւանի եւ Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Վարդենիսում զորակոչին մասնակցեց, նորակոչիկներին, նրանց ծնողներին եւ հարազատների շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը, իսկ Սեւան քաղաքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Դիմելով նորակոչիկներին՝ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյաները նրանց մաղթեցին անվտանգ ու խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ:
Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթանում է ըստ պլանային առաջադրանքի, նորակոչիկները մեծ պատրաստակամությամբ են մեկնում ծառայության:
Ձմեռային զորակոչի հերթական փուլերն առաջիկա օրերին կընթանան նաեւ Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում: