Գլխավոր Մարզեր Գյուղատնտեսական եւ կոմունալ սպասարկման տեխնիկա համայնքներին

Գյուղատնտեսական եւ կոմունալ սպասարկման տեխնիկա համայնքներին

0

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրն ակտիվորեն շարունակվում է նաեւ այս տարի։

Հայաստանի միավորված համայնքները վերջին երկու ամսում ստացել են 296 միլիոն 395 հազար դրամի գյուղատնտեսական եւ կոմունալ սպասարկման տեխնիկա։

Մեծավան` մեկ գրեյդեր, արժեքը` 37 միլիոն 795 հազար դրամ եւ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 400 հազար դրամ

Կապան` մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` 34 միլիոն 400 հազար դրամ։

Մարմաշեն՝ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` ՝34 միլիոն 400 հազար դրամ։

Ալավերդի` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ եւ մեկ մարդատար մեքենա, արժեքը` 6 միլիոն 900 հազար դրամ։

Ակունք` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ։

Անի՝ երկու աղբատար մեքենա ետեւի բարձիչով, արժեքը՝ 41 միլիոն 800 հազար դրամ (Երկուսը միասին) եւ մեկ կոյուղի մաքրող մեքենա, արժեքը՝ 19 միլիոն 400 հազար դրամ։

Շողակաթ՝ մեկ ինքնաթափ մեքենա, արժեքը՝ 18 միլիոն 900 հազար դրամ։

Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, Համաշխարհային բանկի եւ համայնքների ֆինանսական մասնակցությամբ

 

Մեկնաբանել