«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթեւեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթեւեկության համար:
«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները»,-ասված է ճանապարհային ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հայտարարություն է տարածել նաեւ ճանապարհային դեպարտամենտը։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Ճամբարակի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի եւ Իջեւանի տարածաշրջաններում՝ անձրեւ։
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանում եւ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է։
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: