Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Պետությունը Շուռնուխում եւ Որոտանում տունը կորցրած 71 քաղաքացու տրամադրել է դրամական աջակցություն

Պետությունը Շուռնուխում եւ Որոտանում տունը կորցրած 71 քաղաքացու տրամադրել է դրամական աջակցություն

0

Պետությունը Սյունիքի մարզի 71 քաղաքացու, որոնց անշարժ գույքին վնաս է հասցվել պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն: Այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացվել են Հայաստանի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը.

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին՝ միանվագ դրամական աջակցություն.

Աջակցություն ստացած՝ Սյունիքի մարզի 71 քաղաքացի, բյուջե՝ շուրջ 45 մլն դրամ (աջակցություն կստանա եւս՝ շուրջ 50 քաղաքացի)

Պատերազմի հետեւանքով Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչեւ նոր տների կառուցումը՝ միանվագ 300,000 դրամ եւ  6 ամսվա համար` 68,000 դրամաջակցության տրամադրում.

Աջակցություն ստացած՝ շուրջ 50 քաղաքացի

Պատերազմական գործողությունների հետեւանքով սահմանամերձ դարձած Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի շուրջ 40 բնակավայրերի ընդգրկում՝ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում.

(Անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործված ոռոգման ջրի վճարների 50 %-ով փոխհատուցում, ԽՍՀՄ ավանդների փոխհատուցում՝ առանց տարիքային սահմանափակման, դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում):

 

Մեկնաբանել