Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Այս մասին հայտնուն է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, եւ փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:
«Մեկ անգամ եւս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ եւ կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ եւ համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ: