
Երեկ՝ մարտի 1-ին, Սպիտակի մշակույթի տանը Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հանդիպել է Սպիտակ համայնքի զոհված զինծառայողների հարազատների հետ: Սպիտակի համայնքապետարանից marzer.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Սպիտակի եղբայրական գերեզմանատան էսքիզային նախագիծը: