Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գեղարքունիքում վթարի հետեւանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են...

Գեղարքունիքում վթարի հետեւանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

0

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը,  մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում  Երեւան-Սեւան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Howo մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել