Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Դասասենյակը կկրի ավշարցի զոհված Ռաֆիկ Ադիլխանյանի անունը

Դասասենյակը կկրի ավշարցի զոհված Ռաֆիկ Ադիլխանյանի անունը

0

Ավշարի միջնակարգ դպրոցի Նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասասենյակն այսուհետ կրելու է Արցախյան երրորդ պատերազմում զոհված ավշարցի հերոս Ռաֆիկ Ադիլխանյանի անունը:

Ռաֆիկ Ադիլխանյանը Արարատի մարզի Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի 2020 թվականի շրջանավարտ էր:

Դպրոցում կայացած անվանակոչության արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Նորիկ Ամիրխանյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սարումյանը, «Ավշար» ջոկատի համահիմնադիր եւ ղեկավար, փոխգնդապետ Ազատ Սարգսյանը, «Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը, հերոսների ծնողներն ու հարազատները, զինվորականներ եւ այլք: Հերոսների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը Ռաֆիկի ու ընկած մյուս քաջորդիների պատգամն ուներ փոխանցելու եկող սերունդներին. «Պիտի՛ ապրեք»:

Միջոցառման ավարտին  «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից համայնքի հերոսները հետմահու արժանացան հուշամեդալների եւ պատվոգրերի, որոնք նրանց ծնողներին հանձնեց «Ավշար» ջոկատի ղեկավար Ազատ Սարգսյանը:

Դպրոցի կողմից նախաձեռնված միջոցառման ընթացքում «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի արժանացավ նաեւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, պահեստազորի սպա Աշոտ Խաչատրյանը, իսկ Արցախյան երեք պատերազմների մասնակից, դպրոցի տնօրեն Արմեն Կիրակոսյանը պարգեւատրվեց «Հովհաննես Թումանյան» հուշամեդալով:

Մեկնաբանել