«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 3-ին ժամը 11.30-ից մինչեւ ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կամարիս, Գեղաշեն գյուղերի, Արամուս գյուղի մի հատվածի, ժամը 11.30-ից մինչեւ ժամը 13.30-ը՝ Ձորաղբյուր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: