
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանի` Հայաստանից հեռանալու եւ ԱՄՆ հավաքականին միանալու մասին:
«Ես բացարձակապես որեւէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը: Նույնիսկ առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, օժանդակության հարցում, բայց նա ասել է, որ խնդիրը օժանդակության մեջ չէ: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի եւ նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը:

Օրեր առաջ շախմատիստ Լեւոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: