Մարտի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com –ը, ժամը 19։10-ի սահմաններում Արթիկ քաղաքի Աբովյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արկադի Հակոբյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի եւ Անուշավան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լեռնիկ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Ա. Հակոբյանի վարած ավտոմեքենան հարվածել է հետիոտն՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 65-ամյա Լաուրա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։