Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Սոթքի աշխատողները կփակեն երկաթգիծը․ Թագուհի Թովմասյան

Սոթքի աշխատողները կփակեն երկաթգիծը․ Թագուհի Թովմասյան

0

Ազգային ժողովի  անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահազանգեր եմ ստացել, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ կրճատման խնդրի առաջ են կանգնել, որոնցից ավելի քան 100-ը արդեն գործազուրկ են, եւ արդյունքում սոցիալական լրջագույն դժվարությունների հանդիպած մեր հայրենակիցները պատրաստվում են ծայրահեղ միջոցների դիմել՝ նույնիսկ փակել այն երկաթգիծը , որտեղով որ տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը դեպի Արարատ՝  այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով:

Հուսով եմ՝ Կառավարությունը կկարողանա որեւէ կերպ օժանդակել փաստացի պատերազմի հետեւանքով  ծանր վիճակում հայտնված մեր սահմանամերձ շրջանի հայրենակիցներին»

Մեկնաբանել