Վարչապետի որոշումներով՝ Արմավիրի եւ Գեղարքունիքի փոխմարզպետներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Հենրիկ Մուրադյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
Ալեքսան Ալեքսանյանն ու Հենրիկ Մուրադյանը երեկ առանձին հայտարարություն էին տարածել եւ նշել, որ ազատման դիմում են ներկայացրել եւ իրենց աջակցությունը հայտնել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։