Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter եւ այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից: «Տեղեկացնում ենք, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որեւէ սոցիալական ցանցում եւ նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են եւ ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։
Նաեւ հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»։