Կոտայքի մարզում մարտի 1-ին, ժամը 07։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ գազի գրասենյակի հարեւանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Շմավոն Բարեղամյանի վարած Opel Corsa մակնիշի եւ Սոլակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Նորիկ Ստեփանյանի վարած ԳԱԶ 66 մակնիշի ավտոմեեքնաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Շ. Բարեղամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։