
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո շրջել է Գավառում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ինքը վարչապետը: Քաղաքացիներից մեկը վարչապետին ասաց, որ պետք է ինտերնետի, ցանցերի հարցը լուծել։ Ինչին վարչապետը պատասխանեց․«Ժողովուրդ, արդեն պետք է սովորած լինեք սուտը ճշտից տարբերել։ Փակելով ինչ հարց ենք լուծելու։ Նոյեմբերի 9-ից ի՞նչ տեղեկություն են տվել, պետք է դրանք վերլուծելով՝ սուտը ճշտից տարբերել։
Այնպես չէ, որ ամեն ինչ հիմա լավ է, մի հատ էլ լրատվական փոթորիկներ են անում, ինչի՞ համար, մարդկանց հուսահատեցնելու համար»։

Վարչապետը հավաքված քաղաքացիների հետ զրուցելու ժամանակ նշել է, որ ինչքան հնարավոր է, պետք է վերադառնալ բնականոն կյանքի։ «Մեզ համար ամենացավոտ խնդիրը գերիների, անհետ կորածների խնդիրն է։ Մենք պետք է դրանք օր առաջ լուծենք: Ցավոք, իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդիրների լուծմանը, բայց պետք է օր առաջ լուծենք»։