Գլխավոր Հասարակություն Կառավարական առանձնատունը շրջապատված է ոստիկաններով

Կառավարական առանձնատունը շրջապատված է ոստիկաններով

0

Այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել նաեւ կառավարական առանձնատան մոտ։

Ոստիկանների մի մասն ունեն իրենց մոտ նաեւ վահաններ։ Նրանք պատ կազմած կանգնել են առանձնատան մուտքի մոտ։

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցում լարված իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրները փակել են այդ փողոցը՝ թույլ չտալով պատգամավորներին՝ ելումուտ անել Ազգային ժողով։ Ցուցարարները նաեւ վրաններ են տեղադրում Դեմիրճյան փողոցում։

Հիշեցնենք, որ շուրջ 10 օր է՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակ են պահում նաեւ Բաղրամյան պողոտան՝ նույն պահանջով։ Նրանք այնտեղ նույնպես վրաններ են տեղադրել։

 

Մեկնաբանել