Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երեւան. Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում եւ Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայստան» խմբկցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ եւ’ պաշտոնական, եւ’ ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:
Ինչեւէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ եւս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան»: