«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է. «Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել եւ այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ։ Այս գործը գլուխ բերելու համար՝ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաեւ Լիբանանի Կարմիր Խաչին։ Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Նաիրա Զոհրաբյան ջան, վարձքդ կատար: Շնորհակալություն նաեւ Իրինա Դանիելյանին»: «Երկիր Մեդիան» տեղեկացնում է. «ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ»:
Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել էր Շուշիից իրերը վերցնելու, նրան ադրբեջանցիները գերի էին վերցրել: Մարալը ՀՀ եւ Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ տեղափոխվել էր Հայաստան: