Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Անձը հաստատող փաստաթուղթ եւ քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտման նպատակով Լոռու մարզպետարանը եւ...

Անձը հաստատող փաստաթուղթ եւ քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտման նպատակով Լոռու մարզպետարանը եւ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կհամագործակցեն

0

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպման նպատակն անձը հաստատող փաստաթուղթ և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտմանն ուղղված համագործակցային քայլերի նախանշումն էր:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը ՄԱԿ ՓՀԳ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2018թ.-ին մեկնարկել և շարունակում է իրականացնել «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը:

Արդեն իսկ հասցրել են աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում բնակվող շուրջ 200 անձի: Այս տարի կազմակերպությունը նախատեսում է աշխատանքներ իրականացնել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Գոռ Ասրյանը նշեց, որ Լոռու մարզպետարանն իր կարողությունների և հնարավորությունների շրջանակներում հետամուտ է լինում նման անձանց հայտնաբերմանը. այս պարագայում ևս մազպետարանը պատրաստակամ է կազմակերպության հետ համագործակցությամբ աշխատանքներ իրականացնելու խնդրի ամբողջական կարգավորման համար:

Ծրագիրը հանգամանորեն ներկայացրեցին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը, ծրագրի ղեկավար Մարիա Հարութունյանը: Քննարկում ծավալվեց նաև մասնավոր դեպքերի հետ կապված:
Մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնայները ևս վերահասատատեցին կազմակերպության հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

Մեկնաբանել