Գլխավոր Արտակարգ Գիտեք չէ՞, տերն ով է, գիտե՞ք, թե՞ չէ. Ո՞վ եւ ինչու՞ է...

Գիտեք չէ՞, տերն ով է, գիտե՞ք, թե՞ չէ. Ո՞վ եւ ինչու՞ է 54 մլն պահանջում քաղաքապետարանից. Բալասանյանը զայրացել է

0

Համայնքի կարիքների համար փաստաբանական անհետաձգելի ծառայության գնման պայմանագրի կնքման համար Գյումրու բյուջեից կհատկացվի 2 մլն 700.000 դրամ: Ավագանու նիստում նախագծին հավանություն տրվեց, քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ներկաներին զայրացած տոնով բացատրեց, թե ինչո՞ւ  է անհարժեշտ նման փաստաբանական ծառայությունից օգտվելն ու դատական ինչ նիստի են պատրաստվում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Խնդիրը կապված է Գյումրու Բորյան փողոցում «Դվին»  ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցված մեկ այլ շինության հետ, որի շահագործման համար, ըստ սեփականատերեր Արմեն Մովսեսյանի և Անահիտ Գրքիկյանի, քաղաքապետարանից ժամանակին չեն ստացել շահագործման համապատասխան ակտը, շինությունը չեն շահագործել, շահույթ չեն ստացել: Սրանով պայմանավորված էլ սեփականատերերը, որոնց անունով գրանցված է տվյալ շինությունը, դիմել են ՀՀ վարչական դատարան և պահանջել 54 միլիոն դրամ՝ որպես իրենց պատճառված վնասի հատուցում։

«Գիտեք չէ՞, տերն ով է, գիտե՞ք, թե՞ չէ: Գրքիկյանն է: Իմացա՞ք: Իրա ընտանիքն է, այ ըդոր համար էլ ստիպված ենք էսօր հատուկ փաստաբանական ծառայություն վարձել, որպեսզի կարողանանք մեզ պաշտպանել: Չիդես դատավորն ինչ կանի, դատավորն ում կպաշտպանի, ինչ պայմանավորվածություն կարող է ունենալ ըստ օդից կախված լուրերի»,-զայրացած ներկաներին դիմեց Բալասանյանը:

Գրքիկյանը՝ նույն ինքը Հովհաննես Գրքիկյանն է, որը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակահատվածում զբաղեցնում էր կառույցի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը:

Ըստ Սամվել Բալասանյանի, համայնքի բյուջեից 54 մլն դրամ պահանջելն անամոթություն է, հատկապես այն պարագայում, որ մշտապես և «Դվին»  ռեստորանային համալիրն է շահագործվել, և այն հարակից շինությունը, որի մասով դիմել են դատարան և ապացուցել, որ չեն շահագործել:

«Սա զավեշտ է, որը պատել է մեր գլխին: «Դվին» ռեստորանում տաշի-տուշի բոլորդ էրել եք, հարսնիք, բան, կողքը մե ուրիշ շենքըմ էլ կա, բանկետնիներ են, ըդտեղ էլ բոլորս շատ կերուխում եք էրել, չէ՞: Խաշ, ճաշ, 2013-ից 17 թիվը: Հմի էս մարդիկ 54 մլն փող գուզեն: Հարևանները բողոքեցին մեզ, որ ճանապարհը փակել են, մենք էլ թույլտվություն չտվեցինք: Գնացին դատարաններով, հասան նրան, որ թույլտարությունը տանք: Տվեցինք, հետո էլ կսեն, թե թույլտվությունը տվել ես, լավ ես արել, բայց ես որ դա աշխատացնեի, շահույթ կունենայի: Բայց ինքը աշխատացրել, տաշի-տուշին էրել է, բոլորդ կերել-խմել եք, երևի բոլորս, ես էլ: ճանապարհի վրա էլ կերևա, որ կաշխատի: Ուղղակի ամոթ է:

Զավեշտ է, որ ասում է չի աշխատել: Ամոթ է, էսօր համահայկականը բերել շենքեր կսարքե բնակիչների համար, բարեգործական կազմակերպությունները բերել այգի կսարքեն, ու մեկըմ եկել է, մեզնից փող գուզե: Մեջ-մեջ արին սաղ քաղաքը,(նկատի ունի Հովհաննես Գրքիկյանին) հողերով, ամեն ինչով: Հմի էլ եկել, 54 մլն գուզե»,-զայրացավ քաղաքապետը:

Մեկնաբանել