Մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 03։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Հասմիկ Ղ․-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, և ժամը 03։25-ին նորածինը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժմիավորում են մեկնել Ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիրաբանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նորածնի մայրը աշխատում է Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։