«Այս տարին պետք է արժեւորենք տնտեսական, կրթական, մշակութային հաղթանակներով՝ տասնապատկելով մեր ջանքերը»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեւիդ Հոֆմանին եւ գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով Տավուշի մարզի 2021 թ․ զարգացման ծրագիրը, առաջնահերթությունները»
«Սա ոչ թե շարունակական աճ է, այլ ցատկ, որի թիրախում ոչ միայն քանակական, այլեւ որակական փոփոխություններն են»,-ասաց Դեւիդ Հոֆմանը։
Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները։ Դեւիդ Հոֆմանի խոսքերով՝ մարզի ռազմավարական ծրագրի ազդեցիկ տեսլականը թույլ կտա Տավուշի ամբողջ ներուժը լավագույնս իրացնել։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային տարի։