Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր առանձին–առանձին հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը եւ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Այդ համատեքստում կարեւորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ եւ, իբրեւ իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: