
Մարտի 10-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել վարչական շրջանի ղեկավարների, համայնքային ՀՈԱԿ-ների տնօրենների, համայնքապետարանի աշխատողների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց համայնքում կատարված եւ իրականացվող աշխատանքները:
Համայնքի ղեկավարի ժ/պ եւ համայնքապետարանի աշխատակիցները խոսեցին համայնքապետարանի աշխատանքային գործունեության մասին,տրվեց հանձնարարականներ.

Օրակարգային հարցերն էր
Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնների համաձայն բնակավայրերում բարեխղճորեն կատարել աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները:
Աշխատակազմում ապահովել ներքին կարգապահական կանոնների կատարումը եւ բացառել անհարկի բացակայությունները՝ ժամը 09:00-ից 18:00:
Օրենքով սահմանված կարգով կազմակերպել տեղական հարկերի,տուրքերի եւ վճարների, բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների ժամանակին գանձումը, ապահովել 2021 թվականի համար բյուջեով պլանավորած ցուցանիշների կատարումը:
Ազգաբնակչությանը ժամանակին տրամադրել տեղական հարկերի եւ վճարների վճարման ծանուցագրերը:
Սահմանված ժամկետում եւ պատշաճ ձեւով կատարել բոլոր հանձնարարականները եւ զեկուցել կատարման մասին:
Համայնքի կողմից աղբահանության աշխատանքները բավարար կազմակերպելու համար բնակավայրերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր, հետեւողական աշխատանքներ իրականացնել եւ ժամանակին գանձել աղբահանության վարձավճարները:
Ճանապարհների նախագծերի պատրաստման, փաստաթղթերի մշակման եւ աշխատանքային ծավալների գնահատման համար շինարարության ընթացքում պահանջվող պահուստի, լցակույտի եւ շինարարական աղբի թափոնավայրի տարածքները տեղափոխման համար հնարավորինս սեղմ ժամկետում չափագրել հեռավորությունները համայնքի բնակավայրերից:
Քննարկվեց մի շարք այլ հարցեր եւս, տրվեց հանձնարարականներ