Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգեւոր սպասավոր։
Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաեւ Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։