Գլխավոր Արտակարգ Հրդեհ Քաջարանի «Գուդվին»–ում

Հրդեհ Քաջարանի «Գուդվին»–ում

0

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում, մ, այսօր՝ մարտի 15-ին, ժամը 02:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի «Գուդվին» ՍՊԸ-ի մասնաճյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնագործների 3 հասցեում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:30-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել է գույք

Մեկնաբանել