Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արեւելյան թեւից հայտնաբերել եւ տարհանել են եւս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն: