
Ապաստարանների մասով սահմանամերձ բնակավայրերում վիճակն ավելի լավ է, քան, օրինակ՝ Երեւանում եւ հարակից շրջաններում: Այդ մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:
Նա հայտնեց, որ Տավուշի մարզի օրինակով ապաստարաններ են կառուցվելու նաեւ Սյունիքի մարզում:

Նախարարը հայտնեց, որ Սյունիքում լինելու է քաղպաշտպանության 8 հենակետ, մեկն արդեն սկսել է գործել Շուռնուխում: Առաջիկայում հենակետերը կգործարկվեն նաեւ Շիկահողում, Դավիթ Բեկում, Տեղ գյուղում եւ եւս 4 համայնքում: Հենակետերում, ըստ Փիլոյանի, կլինեն առաջին անհրաժեշտության պարագաներ եւ դեղորայք: