Գլխավոր Հասարակություն Մեկ առաքիչ էր, մեկ՝ լրագրող․ բացահայտվեց խարդախությունների շարքը(տեսանյութ)

Մեկ առաքիչ էր, մեկ՝ լրագրող․ բացահայտվեց խարդախությունների շարքը(տեսանյութ)

0

Փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգաձորի բաժնում հաղորդում էր տվել մի ձեռնարկատեր: Ըստ նրա` պետռեգիստրի աշխատակից Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդը խաբեությամբ, վճարային տերմինալի միջոցով իրենից հափշտակել է 130 հազար դրամ: Տղամարդը հայտնել է, թե իբր իր որդին զինվոր է, եւ նրան օգնելու համար խիստ շտապ հարկավոր է գումար, ինչը պարտավորվում է վերադարձնել շուտով: Ընդունելով հաղորդումը` Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ: Շուտով պարզվեց, որ եղեգնաձորցին ձեռնարկատիրությամբ զբաղվող միակ խաբվածը չէ:

Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդը, մեկ իբրեւ լրագրող, մեկ` իբրեւ առաքիչ, զանգահարել է հանրապետության տարբեր վայրերում գործունեություն ծավալած անձանց եւ գրեթե նույն պատրվակով հափշտակել գումարներ: Ավելին, իրավապահները պարզել են նրա իսկական տվյալները, նաեւ ճշտել, որ 31-ամյա երիտասարդը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից 2020 թվականից արդեն իսկ հետախուզվում էր խարդախություններ կատարելու մեղադրանքով: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին հետախուզվողին հայտնաբերել են Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցում եւ բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդու հանցավոր արարքներից կարող են տուժած լինել այլ քաղաքացիներ եւս: Նրանք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Նախաքննությունը շարունակվում է:

` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել