
Մարտի 20-ին, ժամը 10։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ փողոցում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ցախատան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:13-ին: ԱԻՆ տեղեկացմամբ, այրվել են ցախատան տանիքի փայտե կառուցատարրերը եւ ներսում կուտակած կենցաղային իրերը, իսկ բակում՝ եղեգնուտ (մոտ 2500 քմ)։