Գլխավոր Արտակարգ Խիստ ձնաբքի պայմաններում կորել է երկու պայմանագրային զինծառայող

Խիստ ձնաբքի պայմաններում կորել է երկու պայմանագրային զինծառայող

0

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ երեկ՝ ժամը 15:00-ից երկու զինվոր են անհետացել Ջերմուկի զորամասից։ Ըստ տելեգրամյան ալիքի աղբյուրի՝ կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի զորամասերից մեկից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:

Մեկնաբանել