Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Մարզային իշխանության կողմից ես ենթարկվել եմ  քաղաքական հետապնդման, սպառնալիքների ու ճնշման փորձերի....

Մարզային իշխանության կողմից ես ենթարկվել եմ  քաղաքական հետապնդման, սպառնալիքների ու ճնշման փորձերի. մարզպետարանի աշխատակից

0

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը մարտի 25-ից դադարեցնում է աշխատանքը մարզպետարանում: Ըստ նրա՝ մարզային իշխանությունների կողմից ենթարկվել է քաղաքական հետապնդման, ինչու չէ նաև սպառնալիքների, ճնշման փորձերի: Արշակ Բաղդասարյանի գրառումը ներկայաղնում ենք ստորեւ

«Հարգելինե՛րս, ս/թ մարտի 25-ից դադարեցնում եմ ծառայությունս ՀՀ քաղաքացուն, որպես Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ։
Իհարկե ազատման դիմում ներկայացնելն ինքնին չէր, պատճառը՝ ֆեյսբուքյան իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահայտելն է, իմ հարցազրույցները և ֆեյսբուքում հրապարակային գրառումները։ Մարզային իշխանության կողմից ես ենթարկվել եմ բառիս բուն իմաստով քաղաքական հետապնդման, ինչու չէ նաև սպառնալիքների, ճնշման փորձերի, և դա այն դեպքում, երբ 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում հռչակվեց խոսքի ազատություն, ժողովրդավարություն․․․
Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել և թող անհամեստ չհնչի պարտականություններս կատարել եմ պատշաճ և ժամանակին։ Հիմա, առավել քան երբևէ ես ավելի նախընտրում եմ ազատվել աշխատանքից, քան անօրինականության շուրջ գնալ ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների․․․ Ապօրինությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը կոռոզիայի են ենթարկում պետական կառավարման համակարգը, նվազեցնում են դրա գործունեության արդյունավետությունը և հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ․․․
Բոլորս խոսում ենք բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց ոչ բոլորս ենք պատրաստ ինչ-որ բան անել դրա համար։ Չի կարելի հանդուրժել արատավոր երևույթները և հետո ակնկալել դրական փոփոխություններ, առավել ևս պետական կառավարման համակարգում․․․
Ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցդ համատեղ աշխատանքի և ջերմ հարաբերությունների համար։
Իմ երկրին խաղաղություն ու անվտանգություն եմ մաղթում։
Միշտ Ձեր՝ Արշակ»,-նշված է Արշակ Բաղդասարյանի գրառման մեջ:

 

Մեկնաբանել