Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սեւանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով եւ կազմել 1900.60մ (21.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 8սմ-ով։
Արփա-Սեւան ջրատարով մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.604մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 21-ը ներառյալ՝ 27.953մլն.մ³: