Գլխավոր Հասարակություն Կառավարությունը մերժել է դիմակ չկրելու համար տուգանքները համաներելու առաջարկը

Կառավարությունը մերժել է դիմակ չկրելու համար տուգանքները համաներելու առաջարկը

0

Կառավարությունը մերժեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը, չնայած, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով։

Այս առնչությամբ Արմեն Եղիազարյանը Facebook-ի իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով:

Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր):

Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով:

Հարգելի՛ քաղաքացիներ, հերթական անգամ ականատես եղանք կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ անտարբերության դրսեւորմանը»:

Մեկնաբանել