Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շքանշան է հանձնել փոխգնդապետ Մանվել Կարապետյանի ընտանիքին /ֆոտո/

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շքանշան է հանձնել փոխգնդապետ Մանվել Կարապետյանի ընտանիքին /ֆոտո/

0

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շքանշանն այսօր փոխգնդապետի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանատուների հետ միասին։
«Հերոս Մանվելի ու մեր բոլոր զինվորիների սխրանքն անմահ է, նրանց հիշատակն՝ անմար, մենք խոնարհվում ենք Ձեր եւ նրանց առջեւ, հանուն հայրենիքի մեր հերոսները չխնայեցին ամենաթանկը եւ կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։

31-ամյա փոխգնդապետն անմահացավ Արցախում, 11 տարիներ այնտեղ ծառայել ու այնտեղ էր բնակվել ընտանիքի՝ կնոջ եւ երկու դուստրերի հետ։

Մեկնաբանել