
Տավուշի մարզում հակամարտությունից հետո նոր մարտահրավերներ են առաջացել, այդ թվում՝ ականազերծման անհրաժեշտության հետ կապված: Այս մասին «Տավուշի մարզի 2021-2025 թվականների զարգացման ռազմավարությունը. նորարարությունները եւ դոնոր կազմակերպությունների դերը» թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Նա նշել է, որ այս հարցը կապված է մարդկանց անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության սահմանափակումների հետ:

«Անհրաժեշտ է ամեն ինչ անել ինքնազբաղվածության, ինչպես նաեւ «կանաչ» էկոլոգիայի, կրթության եւ այլ ոլորտների զարգացման համար»,- հավելել է Շարփը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը պարզաբանել է, որ առաջիկայում նախատեսվում է սկսել զարգացման նոր, 5-ամյա ռազմավարության իրականացումը:
«Տավուշի մարզը զարգացման լուրջ ներուժ ունի: Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի եւ պատերազմի արդյունքում նոր մարտահրավերներ են առաջացել»,- ասաց Շարփը: