
Մարտի 27-ին, ժամը 09:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» հատվածում «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: ԱԻՆ տեղեկացմամբ, այն դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երեւան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 168-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա (45 ուղեւոր):