Գլխավոր ՀԱՐՑԱԶՈՒՅՑ «Միգուցե նախկինում Սյունիքի մարզպետի պաշտոնը վայելելու պաշտոն է եղել․․․Ես նույն Մելոն եմ»․...

«Միգուցե նախկինում Սյունիքի մարզպետի պաշտոնը վայելելու պաշտոն է եղել․․․Ես նույն Մելոն եմ»․ Մելիքսեթ Պողոսյան

0

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հարցազրույց է տվել «Սյունյաց երկիր» մարզային պարբերաթերթին։ «Ինձ համար սեւ ու սպիտակ չկա, ինձ համար գերխնդիրը Սյունիքի անվտանգության ապահովումն է, ազգային արժեքների հիման վրա հայոց պետության ինքնիշխանության եւ պաշտպանվածության ամրապնդումը»,–ասել է նա։

 

Շատերը Ձեզ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ համագործակցելու եւ հայտնի կապիտուլյացիայից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:

Նախ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը դժվարագույն այս ժամանակաշրջանում ինձ համար առաքելություն է: Միգուցե նախկինում դա վայելելու պաշտոն է եղել (ինչը եւ ոմանք չեն կարողանում մոռանալ), բայց հիմա… Հիմա դա մարտադաշտի պես մի բան է:

Ես չէի կարող մերժել առաջարկությունը, մանավանդ որ մարտական ընկերներս նույնպես պահանջում  էին ։ Հակառակ պարագայում դա պատասխանատվությունից խուսափելու, մարտադաշտից փախչելու նման մի բան կնշանակեր:

Երկիրը, Սյունիքը լարված վիճակում էին եւ շարունակում են մնալ այդպիսին, ու ես պարտավոր էի հնարավորություններիս չափով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Ի՞նչ անեի, կողք կանգնեի եւ կողքից խոսողի դե՞ր ստանձնեի:

Չէ, դա իմ ճանապարհը չէ: Նույն Մելոն եմ, կաբինետում նստող  անձնավորություն չեմ, դաշտային հրամանատար եմ եղել՝ անհանգիստ բնավորությամբ, ամեն լավ բանի համար ուրախացող: Ազգիս ճակատագիրն իմ ճակատագիրն եմ համարել ու համարում,

ուստի եւ չէի կարող առաջնագծում չլինել:

Կողքից խոսողները, եթե իսկապես ցավում են Սյունիքի համար, թող գան ու միասին գործենք, պատրաստ եմ համագործակցության ամեն մի տարբերակի: Իմ խնդիրն այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն անհատին ծառայելը չէ: Գերխնդիրս Սյունիքի անվտանգության ապահովումն է, ազգային արժեքների հիման վրա հայոց պետության ինքնիշխանության եւ պաշտպանվածության ամրապնդումը, հանուն ինչի կգործեմ մինչեւ վերջ:

Հարցազրույցը ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել