Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Թաթոյանը նշեց, որ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելը որեւէ իրավական հիմք չունի: «Այնտեղ նրանք հայտնվել են բռնության սպառնալիքի ներքո: Ադրբեջանցի զինվորները սպառնացել են մարդկանց, ասել՝ եթե չհեռանաք, դրոն կուղարկենք:
Նրանց ներկայությունն այնտեղ անօրինական է եւ սպառնում է Հայաստանի բնակիչների իրավունքներին»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջ է քաշել անվտանգության գոտու գաղափարը:
Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով: Արոտավայրերը եւ հողերը պետք է օգտագործվեն բնակիչների կողմից»,-հայտարարեց Թաթոյանը:
Նա նաեւ հայտնեց, որ հանդիպել է նախագահի հետ, եւ վերջինս կարծիք է հայտնել, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսք չկա: