Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արտաշատցի հերոս Արա Բաբաջանյանի նվիրված խաչքար-հուշակոթողը բացվեց նրա ծննդյան օրը...

Արտաշատցի հերոս Արա Բաբաջանյանի նվիրված խաչքար-հուշակոթողը բացվեց նրա ծննդյան օրը (ֆոտո)

0

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած արտաշատցի հերոս Արա Բաբաջանյանն այսօր կդառնար 33 տարեկան: Արտաշատում ապրիլի 1-ին  բացվեց նրա հիշատակն հավերժացնող խաչքար-հուշակոթող:

Արա Բաբաջանյանը ծնվել է 1988 թ. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, 2000 թ. տեղափոխվել է Արտաշատ: Սովորել է Մեհրաբյանի անվան քոլեջի բուժական ֆակուլտետում: Ծառայությունից հետո, որպես ֆելդշեր, աշխատանքի է անցել N զորամասում՝ իր գիտելիքներով հոգ տանելով զինծառայողների առողջության մասին: Արան պատերազմի առաջին իսկ օրերից մարտի դաշտում էր, ուր անձնվիրաբար պայքարել է վիրավորների կյանքի համար: Անմահացել է 2020թ. հոկտեմբերի 25-ին:

Արա Բաբաջանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է ‹‹Մարտական ծառայության›› մեդալով:

Խաչքար-հուշակոթողի բացմանը ներկա էին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Արայի ծնողներն ու հարազատները, համայնքապետարանի աշխատակիցներ, արտաշատցիներ:

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը հոգեհանգստի կարգ կատարեց՝ Աստծուց լույս եւ հանգստություն աղերսելով Արայի եւ բոլոր նահատակների համար:

Անմահ հերոսի հուշակոթողին ծաղիկներ խոնարհեցին եւ նրա հիշատակը հարգեցին բոլոր ներկաները:

Մեկնաբանել