![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Աբովյանի Թիվ 1 ավագ դպրոցի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակված տնօրեն Քարմիլե Առաքելյանն օրեր առաջ դիմել էր դատարան՝ դպրոցում իրեն մերժած ուսուցիչների և աշխատակիցների գործադուլի օրինականության ճանաչման խնդրի հետ կապված։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը:
Առաքելյանը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը։
![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Նույն դպրոցի Ուսումնական աշխատանքի գծով նախկին փոխտնօրեն Արմեն Ավագյանը, ում Առաքելյանն ազատել էր աշխատանքից, այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ դատարանը 22 ուսուցչի մասով կարճել է գործը, իսկ դպրոցի գրադարանավարուհու գործադուլը՝ ճանաչել անօրինական։
Իր հերթին Ավագյանը դատական հայց է ներկայացրել նորանշանակ տնօրենի դեմ՝ պահաջելով անվավեր ճանաչել թե՛ իրեն պաշտոնից ազատելու, թե՛ իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: